-
02.10.2020|
00:37
Թուրքիային պետք է զսպել: Եթե Ռուսաստանը չզսպի Թուրքիային, ապա նա չի էլ հասցնի անգամ աչքը թարթել, երբ ոչ միայն Ադրբեջանը, այլև Ղրիմը թուրքական նահանգ կդառնան: Միայն հիմարն այդքան բան չի հասկանում:
-
02.10.2020|
00:36
Հայաստանն ունի բարոյական իրավունք Արցախը ճանաչելու որպես անկախ պետություն։ Սա շատ լավ պահ է որոշակի թեստավորում անելու համար, այսինքն` չբավարարվել միայն խոսքերով, անել գործնական քայլեր։
-
25.09.2020|
00:43
Պետական համակարգ գոյություն չունի, վարչապետը բոլորին համոզել է, որ կա ընդամենը մի մեթոդ՝ աղմուկ և փողոցային պայքար: Կա խուժանապետություն, որում հաղթում են գոմի օրենքները՝ ով բարձր է բառաչում, նա էլ հաղթում է:
-
18.09.2020|
00:33
Կարծում եմ, ժամանակն է՝ Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունեն զբաղեցնելու քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը:
-
11.09.2020|
01:08
Մեր երկիրը 10 տարի աճել է. միջին տարեկան տնտեսական աճը եղել է 10.5 տոկոս, այդ ընթացքում աշխարհում եղել է նման ընդամենը 5 երկիր, այսինքն` մենք հնգյակում ենք եղել:
-
04.09.2020|
00:31
Վտանգն ամեն պահ գլխներիս կախված էր, բայց մեր ընտանիքը պատերազմի ամբողջ ընթացքում մնաց Արցախում: Ոչ միայն մենք, նաև՝ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի ընտանիքները… Վտանգավոր էր, բայց հասկանում էինք, որ օրինակ ենք:
-
31.07.2020|
00:32
ՀՀ անվտանգության նոր ռազմավարության մեջ չկան ԼՂՀ բառը և ԼՂՀ ժողովուրդ բառը, այլ կա ազգաբնակչություն: Սա բավական հետաքրքիր ձևով կապվում է ադրբեջանական համայնքի ներկայացուցչի վերակենդանանալու հանգամանքի հետ:
-
24.07.2020|
00:26
Եթե «Ֆուդ սիթի» խանութի սեփականատերերը (ի դեպ, դա ինչ անվանում է Մոսկվայի համար) խաթարում են ազգամիջյան խաղաղությունը Մոսկվայում, նրանց պետք է վտարել Մոսկվայից: Թող գնան ադրբեջանա-հայկական սահման ու այնտեղ ելույթ ունենան: Սա լուրջ է, ոչ թե կատակ: Այստեղ ձեզ համար Սումգայիթը չէ։
-
21.07.2020|
14:13
Պատկերացնու՞մ եք, թե ինչ կանեին արժանապատիվ այն երկրի գերագույն հրամանատար կոչվածին, որը տանկերով, տարբեր տրամաչափի զինատեսակներով հրետակոծող թշնամու մասին այսպիսի տխմար հարց է տալիս. «Հնարավո՞ր է այդ մեքենան են ուզել վերադարձնել, դրա համար են այդ գործողությունը սկսել» (ողորմելին նկատի ունի ազերիների ՈՒԱԶ-ը)...
Հաստատ ոտի տակ կտային ու կսատկացնեին։
-
10.07.2020|
00:07
Երկար տարիներ ղեկավարելով ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը, կրելով այդ արժեքային համակարգը և մասնակից լինելով Հայաստանում այդ արժեքների պաշտպանությանն ու ամրապնդմանը, ինձ մոտ առնվազն տարակուսանք է առաջացնում Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և այլ հեղինակավոր կառույցների այն բացահայտ և անթաքույց աջակցությունը, որ ցուցաբերվում է Հայաստանի իշխանությունների ապօրինի և հանցավոր գործողությունների նկատմամբ։